>


Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային շրջանում ևս գիշերը անհանգիստ է եղել։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ գիշերը ադրբեջանական կողմից մի քանի ժամ անկանոն կրակահերթ է հնչել։








Քոչարյանի զոհերը

«Գիշերը որոշ հատվածներում անկանոն կրակոցներ են եղել, բայց ոչ նշանառու։ Մեր բանակային կորպուսի տղաների համապատասխան գործողությունների արդյունքում կրակոցները դադարել են»,- ասաց Ներսես Շադունցը։


Համայնքի ղեկավարը նշեց, որ կրակահերթերը եղել են միայն հրազենային զինատեսակներից։ Հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան։
«Իրենց մոտ երևի ինչ-որ միջոցառում էր կամ նման մի բան, խմել էին, գոռգոռում էին և անկանոն կրակահերթ էին բաց թողնում դեպի օդ»,- ասաց Շադունցը։



Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Сообщение «Գիշերը որոշ հատվածներում անկանոն կրակոցներ են եղել, բայց ոչ նշանառու…».Տեղ համայնքի ղեկավար появились сначала на MediaNews.


от admin

-->