>

Այսօր աշխարհի ամենահարուստ մարդը` Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, իրեն պատկանող Blue Origin ընկերության հրթիռակրով կթռնի տիեզերք, գրում է space.com-ը` մանրամասնելով, որ միլիարդատիրոջն ուղեկցելու են եղբայրը` Մարկը, և ևս երկու հոգի:


Սա Բեզոսի և Blue Origin-ի համար պատմական իրադարձություն է, քանի որ ընկերությունն առաջին անգամ է դեպի տիեզերք կոմերցիոն թռիչք իրականացնելու:








Քոչարյանի զոհերը

Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա ընկերության New Shepard հրթիռակիրը և կապսուլն օդ կբարձրանան Տեխասի Launch Site One արձակման կայանից: Թռիչքը կտևի տասնմեկ րոպե:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ 18-ամյա պատանին կդառնա երբևէ տիեզերք թռած ամենաերիտասարդ մարդը: Օլիվեր Դայմեն անունով պատանին հուլիսի քսանին աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի հետ կթռչի տիեզերք:

Հայտնի է, որ Բեզոսի հետ տիեզերք թռչելու հնարավորության համար Դայմենը հանրային աճուրդի ժամանակ վճարել է 28 մլն դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ պատանին Somerset Capital Partners ընկերության գործադիր տնօրենի որդին է:



Հատկանշական է, որ Բեզոսին թռիչքի ընթացքում կընկերակցի նաև 82-ամյա Ուոլի Ֆանքը, որը կդառնա երբևէ տիեզերքում եղած ամենատարեց մարդը: Չորրորդ ուղևորը կլինի Բեզոսի եղբայրը` Մարկը:

Сообщение Այսօր աշխարհի ամենահարուստ մարդը կթռնի տիեզերք. նրան կուղեկցի ևս 3 հոգի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->