>

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացման վերաբերյալ՝




Քոչարյանի զոհերը

կողմերին կոչ անելով ապաէսկալացնել լարվածությունը։ Դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ,





մասնավորապես, ասվում է․ «ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերի կապակցությամբ:


Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ և խաղաղորեն ապաէսկալացնել լարվածությունը և տարածք ստեղծել բովանդակային բանակցությունները վերսկսելու համար»,

— ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:



Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Տաթև Ֆռանգյան

Сообщение ԱՄՆ-ը անհանգստացած է Երասխում գրանցված միջադեպերի կապակցությամբ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->