>

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» աշխատակազմը, տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի ղեկավարությամբ աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզի Արթիկ համայնքում:




Քոչարյանի զոհերը

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:





Ծրագրի նպատակն է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լանդշաֆտը, բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ։

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը գործընկերներ հետ այցելել է ծրագրի երկրորդ բաղադրիչով իրականացվող ջրհեղեղների կառավարման շինհրապարակ, տեղում գնահատել աշխատանքների արդյունավետ ընթացքը։


Շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Հայջրնախագիծ» ՍՊԸ-ի և տեխնիկական վերահսկող «Հուսալի կամար» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր արդյունավետ լուծումները։



Այց է իրականացվել նաև ծրագրի առաջին բաղադրիչով իրականացվող 30 հա հանգստի գոտու և 10 հա անտառպուրակի շինհրապարակ, որտեղ շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Կոստանտաբիլդ» ՍՊԸ-ի և տեխնիկական վերահսկող «Հուսալի կամար» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ քննարկվել են աշխատանքային ընթացիկ մի շարք հարցեր։

Աննա Մազմանյանը շեշտել է ծրագրի այս բաղադրիչի դրական ազդեցությունը և կարևոր նշանակությունն Արթիկ քաղաքի բնակիչների առողջության վրա։

Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է ծրագրի շրջանակներում Վարդաքար համայնքում 2 հա մակերեսով 1075 տարատեսակ տնկիներով ստեղծված անտառպուրակի տարածք, հետագա խնամքի կազմակերպման վերաբերյալ քննարկումներ ունեցել համայնքի ղեկավարի հետ ։

Сообщение Ընթացքի մեջ է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը появились сначала на MediaNews.


от admin

-->