>


Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 66-ամյա Վալերի Պողոսյանը հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարվել էր։ Նա չէր հասցրել դուրս գալ գյուղից: Վալերի Պողոսյանը 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած գերիների 44 հոգանոց խմբի մեջ էր:








Քոչարյանի զոհերը

Նա գերության մեջ մնացել էր 48 օր, գրում է Hetq.am–ը։
Ավետարանոց գյուղը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, գյուղում մնացել էր 8 քաղաքացիական անձ, որոնցից 7-ը գերեվարվել է, գյուղի տարբեր հատվածներից, մեկին հաջողվել է փախչել, մեկը՝ Բորիս Բաղդասարյանը սպանվել ու գլխատվել է, նրա աճյունը ապրիլի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գյուղապետ Սմբատ Մադաթյանի օգնությամբ տարհանվել է։ Գերությունից վերադարձել են 3-ը, 1-ը գերության մեջ մահացել է, 2-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:


Հոկտեմբերի 27-ին գյուղում թեժ մարտեր են եղել, մի քանի ժամվա ընթացքում գյուղի բնակիչները արագ լքել են Ավետարանոցը, Վալերի Պողոսյանը գյուղի փողոցներից մեկում տեսել է սպանված Բորիս Բաղդասարյանի դին, հասկացել է, որ ադրբեջանցիներն արդեն գյուղում են: Վալերի Պողոսյանը գյուղի անտառներով որոշել է փախչել, դուրս գալ գյուղից, քանի որ տեսել է` գյուղում այլևս ոչ ոք չի մնացել:

Նրա պատմելով` 100-150 մետր է մնացել գյուղից դուրս գալուն, երբ ադրբեջանցիները նրան նկատել, շրջապատել են ու գերի վերցրել: «Գնում էի, հետ-հետ նայում, որ տեսնեմ, հո հետևիցս մարդ չկա, մեկ էլ մի պահ հետ նայեցի, տեսա մեկը հետևում ավտոմատով կանգնած է, ասեցի վերջ, շուռ եկա, որ փախչեմ, մի 5 մետր վազեցի, տեսա առջևիցս էլ մի քանի հոգի կա, վերջ էլ փախչելու տեղ չկա, ասեցի լավ, խփի, խփում ես, խփի, ավելի լավ ա խփեր, քան գերի ընկնեի»,- պատմում է նա: Վալերիի ձեռքին այդ պահին զենք չի եղել:



Сообщение 48 օր գերության մեջ. Վալերի Պողոսյանի պատմությունը появились сначала на MediaNews.


от admin

-->