>




Քոչարյանի զոհերը

Ինչպես և  կանխատեսել էինք,  արտահերթ ընտրությունների արդյունքում կրած  ջախջախիչ պարտությունից հետո  «Հայաստան» դաշինքի առաջնորդ  Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ  հրաժարվում է  պատգամավորական  մանդատից՝ այլ կերպ ասած հրաժարվում է որպես շարքային պատգամավոր աշխատել։  Այսպիսով  Քոչարյանն ընտրություններում իր  գլխավորած դաշինքը ԱԺ-ում թողեց անգլուխ։





Սակայն սա դեռ  ամենը չէ։  Ընտրություններից հետո իրավապահները ակտիվ  գործողություններով  սկսել են բացահայտել «Հայաստան» դաշինքի անդամների օրինազանցությունները,  նրանցից  շատերին մեղադրանք են առաջադրել,  իսկ ոմանք արդեն ձերբակալված  են։  Օրինակ այսօր մեկնարկել  է  Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստը, իսկ  Սյունիքի համայնքապետերը կալանավորված  են։




Բնականաբար այս մարդիկ ընտրություննների ժամանակ օրինազանցության են  դիմել  զուտ  նրա համար, որ  երկրում իշխանափոխություն լինի, Քոչարյանը դառնա վարչապետ։  Իսկ  ինչ արեց Քոչարյանը,  ձեռքերը լվաց, կարծես ինքը չէր պատճառը, որ հիմա իր  թիմակիցները ճաղերի հետևում են։

Сообщение Բոլորին փուռը տալուց հետո Քոչարյանը ձեռքերը լվաց, կարծես ինքը չէր պատճառը, որ թիմակիցները հիմա ճաղերի հետևում են появились сначала на MediaNews.


от admin

-->