>


«Երասխում գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել»,- այս մասին 24News-ին տեղեկացրեցին Երասխի համայնքապետարանի աշխատակազմից:








Քոչարյանի զոհերը

24News-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում ևս գիշերը խաղաղ է անցել, հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել:

Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանն, անդրադառնալով Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ մեկ օր առաջ հնչած կրակոցներին, նշեց, որ այս գիշեր հանգիստ է եղել, ի տարբերություն նախորդ գիշերվա:


Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանը 24News-ի հետ զրույցում նշել էր, որ գիշերը ժամը 21:00-ից մինչև ժամը 1-ն ինտենսիվ կրակոցներ են հնչել Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ:



Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Տեղ համայնքում ևս գիշերը խաղաղ է անցել:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Сообщение Երասխում, Գեղարքունիքում և Սյունիքում գիշերը կրակոցներ չեն հնչել появились сначала на MediaNews.


от admin

-->