>


Մոլդովայի ներքին գործերի նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը հեռուստաշոուի ժամանակ կռվի են բռնվել, որի հետևանքով Կոսովանը կորցրել է գիտակցությունը և բժիշկների օգնության կարիք ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:








Քոչարյանի զոհերը

Քաղաքական գործիչները, որպես մասնագետ, մասնակցել են Jurnal TV-ի հաղորդմանը, որտեղ ուղիղ եթերի ընթացքում նախկին փոխնախարարը ջուր է լցրել իր ընդդիմախոսի վրա, ինչին ի պատասխան բռունցքով հարված է ստացել և կորցրել գիտակցությունը։


Լիբերալ կուսակցության նախագահ Դորին Կիրտոակեն, որը նույնպես հաղորդման մասնակիցների թվում էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ձեր վրա ջուր են լցրել, ապա կարող եք նույն կերպ պատասխանել, սակայն ոչ բռունցքներով ․․․ Երբ հեռուստատեսության եթերում եք, առավել ևս բռնություն կիրառել չի կարելի։ Շտապօգնություն զանգահարելու անհրաժեշտություն է առաջացել․ պարոն Կոսովանը բժշկական օգնություն է ստացել»։

Ավելի ուշ ծրագրի հաղորդավար Դմիտրի Միշինը լուսանկար է հրապարակել, որտեղ քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմում և նշել, որ միջադեպը կարգավորվել է։



Сообщение Ծեծկռտուք` ուղիղ եթերում. Նախկին ՆԳ փոխնախարարը ընդդիմախոսից բռունցքի մի քանի հարված է ստացել և ուշագնաց եղել появились сначала на MediaNews.


от admin

-->