>

Հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից։


Հարցին՝ ինչ տեղեկություն կա մառախուղի պատճառով օրեր առաջ կորած երկու զինծառայողների մասին, ՊՆ-ից նշեցին, որ զինծառայողները դեռևս չեն հայտնաբերվել, և ադրբեջանական կողմի հետ դեռ աշխատանքներ են տարվում նրանց հնարավոր գերեվարման հանգամանքը ճշտելու ուղղությամբ։








Քոչարյանի զոհերը

Մենք  փորձեցինք կապ հաստատել նաև այն համայնքների ղեկավարների հետ, որտեղ օրերս ինտենսիվ կրակոցներ էին հնչել։


Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը պատմեց, որ ինտենսիվ կրակոցների ժամանակ գյուղի բնակիչները զանգել են իրեն՝ հետաքրքրվել, թե արդյոք պե՞տք է երեխաներին տարհանել գյուղից: «Ասացի, որ պետք լինի, իրենք ինձ կասեն այդ մասին, ես էլ ձեզ կասեմ, ոնց մեր երեխաները, նենց էլ ձերը, բայց փառք Աստծու, լուրջ բան չկար, կրակոցներ էին էնքան որ»,- ասաց Չիտչյանը։

Համայնքապետի խոսքով՝ արդեն երկու օր է՝ հանգիստ է, նույնիսկ հատուկենտ կրակոցների ձայն չի լսվում Կութում։



Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ չհաջողվեց կապ հաստատել, իսկ Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը նշեց, որ դեռևս հիվանդանոցում է։

 


от admin

-->