>


Երեկվանից Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քննում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործը։ Խոսքով հանդես է եկել նաև մեղադրյալ Չարչյանը. «Ո՞րն է գերակա շահը իմ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու։ Իմ կալանքի տակ չմնալու գերակա շահը դա ՀՀ քաղաքացիների առողջությունն է, որովհետև ես մի ամիս է՝ կալանքի տակ եմ։ Ես յուրաքանչյուր ամիս անձամբ կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որ մյուսները չեն կարողանում անել, կամ եթե անում են՝ ապա ո՛չ այն մակարդակով, կամ ո՛չ այնպես, ինչպես ես»։








Քոչարյանի զոհերը

«ՉԻ». Չարչյանին մեղսագրվող հոդվածը նախատեսում է մինչև 5 տարի բանտարկություն: Այս տրամաբանությամբ ինքը կարող է հաշվել, թե քանի վիրահատություն կաներ, քանի խորհրդատվություն կտար և որքան հարկ կվճարեր դրանց արդյունքում: Վերջում էլ, որպես իրապես հայրենասեր, կարող է հաշվել, թե որքան զենք կգնեին իր վճարած հարկերով:


Վիրահատությունների ու պացիենտների մասին իսկապես մտահոգվողը կասեր՝ Սեդրակիչ ջան, ինչ թղթեր պետք էր, դասավորեցի, բանտից բերեցի VIP հիվանդասենյակ, հիմա ինձանից հեռու մնա, ես «տասովշիկ» դառնալու ցանկություն չունեմ, քանի որ իմ ամեն վայրկյանը թանկ է, ես մարդկանց վիրահատում եմ:



Նույն տրամաբանությամբ, եթե այդքան մտահոգ եք պացիենտների առողջության համար, ինչո՞ւ եք պատրաստվում պատգամավոր դառնալ, շաբաթը չորս օր կնոպկա սեղմել. դրա փոխարեն վիրահատություններ կանեիք:

Сообщение Եթե այդքան մտահոգ եք, ինչո՞ւ եք պատրաստվում պատգամավոր դառնալ, շաբաթը 4 օր կնոպկա սեղմել. դրա փոխարեն վիրահատություններ կանեիք․ ՉԻ появились сначала на MediaNews.


от admin

-->