>


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ ընդունել է գործարար, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանին և նրա տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին:








Քոչարյանի զոհերը

Մարզպետը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում խոսել են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության, հետպատերազմյան իրավիճակի աստիճանական կարգավորման, մարզային բնույթի այլ թեմաների շուրջ:


Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում վերջին ամիսների ընթացքում: Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը զրույցի ընթացքում նշել են, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը այն իրականություն դարձնելու հարցում:



Մարզպետը ողջունել է հյուրերին և նշել, որ մարզպետարանը իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել նման գաղափարների կյանքի կոչմանը, ինչը ենթադրում է նաև մարզում նոր և հիմնական աշխատատեղերի ստեղծում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի ներդրումային ծրագրերին անդրադառնալ ավելի ընդլայնված ձևաչափով:

Сообщение Ինչու են Տիգրան Արզաքանցյանը և նրա տիկինը՝ Նատալյա Ռոտենբերգին այցելել Գեղարքունիքի մարզպետարան появились сначала на MediaNews.


от admin

-->