>


Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․








Քոչարյանի զոհերը

Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափության և կալանավորման վերաբերյալ դատական նիստն ավարտվեց: Որոշման հրապարակումը նշանակված է վաղը ժամը 12:00:

Քիչ անց կներկայացնեմ այն դատավարական խնդիրը, որի պատճառով դատարանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող բավարարել կալանավորման միջնորդությունը:


Ավելի ուշ ներկայացրեց վերոնշյալ հանգամանքները․



Այս հարցը այնքան է քննարկվել, որ արդեն ոչ իրավաբաններն էլ գիտեն, որ առանց մեղադրանք առաջադրելու հնարավոր չէ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել: Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը փորձում է հիմնավորել, որ դա հնարավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման:

Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու, և դատավոր Վաչե Մարգարյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այլ տարբերակ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը:
Մնացած անհիմն հանգամանքները ներկայացնելն այլևս անիմաստ եմ համարում:

Сообщение Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափության և կալանավորման վերաբերյալ դատական նիստն ավարտվեց появились сначала на MediaNews.


от admin

-->