>

Ադրբեջանական դիրքերը սահմանամերձ Երասխի գրեթե բոլոր տներից տեսանելի են, վերջին օրերի կրակոցի ձայները պարզ լսելի են եղել։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածում անցած շաբաթվանից է լարվել: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել էր հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, անգամ ականանետ է կիրառվել։




Քոչարյանի զոհերը

Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Նա, ըստ ռազմական գերատեսչության, տեղանքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն էր կազմակերպում։ Միեւնույն ժամանակ ակտիվ փոփոխություններ են ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ Արշակ Կարապետյանը նշանակվել նախարարի տեղակալ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանի՝ Կոռնիձորի Արոյի հետ։





-Պարո՛ն Խուդսվերդյան, ինչ եք կարծում՝ սահմանում ինչ զարգացումներ կլինեն, նաեւ Երասխում կրակոցներ են։

-Դա կախված է գերտերությունների շահերից, թե ինչպիսի շահեր կհամընկնեն, մեր տարածքում, որը պետք է լինի մետաքսի ճանապարհը, իսկ Երասխը խանգարող կողմ է եղել միշտ։ Չեմ կարող ասել՝ ինչպիսի վերադասավորումներ են հիմա միջազգային արենայում, գերտերությունների մեջ, կերևա ընթացքում իսկ այս պարագայում ես տեսնում եմ դիրքային կրակոցներ, որը ցույց է տալիս երկու կողմերի արթուն լինելը, հանձինս հայկական կողմի զինուժը կա գոյություն ունի եւ պատրաստ է պայքարի իսկ Ադրբեջանի վախը երևաց այս քանի օրը։ Իսկ Երասխի ժողովուրդը ապացուցեց, որ չի վախենում եւ իր տներից դուրս չեկավ նույնիսկ։ Եթե լինի այս բախումը, ապա այն պետք է ավարտվի հակառակորդի կապիտուլյացիայով, բայց դա կախված է աշխարհի տերերից։


-Դուք նկատի ունե՞ք Ռուսաստանի Դաշնությանը։

– Իրենք շատ մեծ դերակատարություն ունեն այս հարցում։ Առանց ՌԴ եւ Թուրքիա համաձայնության, ոչ մի հարց չէր կարող լուծվել այս տարածաշրջանում։ Դրա վառ ապացույցն էր գերիների պատասխանատվության ստանձնումը եւ պատերազմի դադարի մասին եռակողմ համաձայնագիրը, որի միջնորդը հենց այդ երկիրն էր։

-Այս ընթացքում այն տեսակետն է շրջանառվում, թե հայկական կողմը պատրաստ չէ պատերազմի, քանի որ նոր է պարտվել։



– Նախարար փոխելը կամ վերադասավորումներ պետք է լինեն: Որքան էլ ցավոտ լինի, պատրաստ լինենք պատերազմի։ Մենք տեսանք, որ արցախյան պատերազմում մենք մնացինք մեն-մենակ, ոչ ոք մեզ չօգնեց, դա պետք է հաշվի առնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի վախը երևաց այս օրերին․ Կոռնիձորի Արո появились сначала на MediaNews.


от admin

-->