>


 








Քոչարյանի զոհերը

Այսօր, հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


Ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Արցախ Քարդաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Քարդաշյանը տեղում մահացել է։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Сообщение 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ նա տեղում մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->