>

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը անդրադարձել է Երասխի ուղղությամբ սահմանային իրավիճակին․ «Այս գիշեր իրավիճակը լրիվ նորմալ է եղել»։




Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն:





«Սահմանին այդ վիճակը չի շարունակվի, ուրի՞շ: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց նա:


Իսկ երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ բնակիչների շրջանում խուճա՞պ կա, մարզպետն արձագանքեց. «Խուճապ չկա, կներեք, խուճապը լրագրողների մեջ է»:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:



Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Сообщение «Խուճապ չկա, կներեք, խուճապը լրագրողների մեջ է…».Արարատի մարզպետ появились сначала на MediaNews.


от admin

-->