>


Այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրին առնչվող նախագիծ:








Քոչարյանի զոհերը

Խոսելով նախորդ ծրագրի մասին՝ նա նշեց. «Ծրագիրն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատում է և տվել է ավելի քան 100 մլրդ դրամի ներարկում տնտեսության մեջ, օգտվել են 1700-ից ավելի շահառուներ»:


Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել փոքր-ինչ փոխել տրամաբանությունը. «Առաջին հերթին մենք հնարավորություն ենք տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: Այս ծրագրի շահառու պետք է դառնան այն ընկերությունները, որոնք դեռևս չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Ուզում ենք այդ ընկերություններին 6 ամսվա թթվածին տալ, որպեսզի ծանրաբեռնված չլինեն հարկային և վարկային ժամկետանց և ընթացիկ պարտավորություններով: Ծրագիրը մշակել ենք ԿԲ-ի հետ համատեղ»:



Ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ճշգրտող հարցին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ սուբսիդավորվելու են 1-ին տարվա բոլոր տոկոսները. «12 ամիս՝ 0 տոկոս, իսկ դրանից հետո՝ ինչպես պայմանավորվել են բանկերի հետ»:

Сообщение «12 ամիս՝ 0 տոկոս, իսկ դրանից հետո՝ ինչպես պայմանավորվել են բանկերի հետ…». Վահան Քերոբյան появились сначала на MediaNews.


от admin

-->