>


Կրթության և Գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով երեկ՝ հուլիսի 21-ին, Ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությանը, որի ընթացքում ստուգվում էին Երևանում և քաղաք մուտք գործող և դուրս եկող գրեթե բոլոր մեքենաները, և որի մասին սոցցանցերում որոշ շրջանակների կողմից լուրեր տարածվեցին, թե իբր դիվերսանտներ են մուտք գործել Երևան, գրել է․ «դրանք «դիվերսանտներ» չեն։ Դրանք ձեր վիժվածք կապիտուլյանտի օտարազգի աջակիցներն են։ Ձեր 670,000-ին պլյուս եղածներն են»։








Քոչարյանի զոհերը

Կրթության և Գիտության նախկին նախարարը Նիկոլ Փաշինյանին քվեարկած քաղաքացիներին, ըստ էության, պիտակավարում է որպես օտարազգի, թուրք «դիվերսանտներ»։


Արմեն Աշոտյանը և իրենց համակիրները մեկ անգամ չէ, որ գործող կառավարող ուժին մեղադրել են հասարակությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելու մեջ։ Ընդ որում, հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ արտահայտությունը առաջին անգամ օգտագործել է «Իմ Քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի այն ժամանակվա թեկնածու, ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «սևեր» ասելով նկատի ուներ ոչ թե հասարակության ինչ-որ շերտի, այլ նախկին իշխանություններին, իսկ «սպիտակներ»՝ իրենց հեղափոխական թիմին։



Գործող կառավարող ուժին մեղադրելով հասարակությանը բաժանելու մեջ, նախկին իշխանության ներկայացուցիչները իրենք են հասարակությանը բաժանում «սևերի» և «սպիտակների», «հայրենասերների և անհայրենիք դավաճանների», «գիտակից շերտի և անկիրթ, տգետ, բոմժերի»։ Ավելին, Արմեն Աշոտյանը և «ընկերները» այսպիսով ոչ միայն ջրբաժան են փորձում մտցնել հասարակության մեջ, այլև ատելության խոսք են տարածում հասարակության մեծ շերտի նկատմամբ։ Ատելության խոսք տարածելը, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է։

Сообщение Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին քվեարկած քաղաքացիներին, ըստ էության, պիտակավարում է որպես օտարազգի, թուրք «դիվերսանտներ» появились сначала на MediaNews.


от admin

-->