>

Բոլոր կոսմետոլոգները համարում են, որ աչքերի շուրջ և վերևի շրթունքի հատվածում  մաշկը ամենից շատ է ենթարկվում շրջակա միջավայրի ազդեցությանը: Ցանկանում ենք ձեզ ուրախացնել, քանի որ կան բնական դիմակներ, որոնք կարող են հետաձգել կնճիռների ի հայտ գալը, իսկ եթե արդեն կան, պայքարել դրանց դեմ:

Վարունգով դիմակ




Քոչարյանի զոհերը





Վարունգն անցկացնել մանր քերիչով: Ստացված մածուկը խառնել 0,5թ.գ. մեղրի և 1թ.գ. թթվասերի հետ: Ստացված դիմակը քսել մաշկի խնդրահարույց հատվածներին և թողնել 20 րոպե: Դրանից հետո լվանալ գոլ ջրով:

Բանանով դիմակ


Եվս մեկ հրաշալի դիմակ: Վերցրեք կես բանան և տրորեք պատառաքաղով: Ավելացրեք 1ճ.գ. թթվասեր: Ստացված մածուկը քսեք դեմքին և թողեք 15 րոպե:

Մեղր և ալոէ



Դիմակի համար անհրաժեշտ է 1թ.գ. մեղր և նույն քանակությամբ ալոէի հյութ: Ստացված դիմակը քսել դեմքին և թողնել 15 րոպե:

Մի մոռացեք նաև սառույցի արդյունավետության մասին: Սառույցի կտորներով կարելի է շփել դեմքը՝ այն թարմացնելու համար: Սառույցը տոնիզացնում է մաշկը և խոնավեցնում, դա հատկապես կարևոր է անել առավոտյան:

Եղեք առողջ և գեղեցիկ:

Сообщение Դիմակներ, որոնք կկանխարգելեն կնճիռների ի հայտ գալը, նաև կպայքարեն արդեն եղածների դեմ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->