>

Ադրբեջանի դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել գերեվարված 13 ՀՀ քաղաքացիների համար։




Քոչարյանի զոհերը

Նրանք ապօրինի մեղադրվում են ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցավոր գործողություններ կատարելու համար։





Նրանք են՝ Հովհաննիսյան Հայկազը, Մանուկյան Վարազդատը, Ստեփանյան Դավիթը, Թոսունյան Լևոնը, Բաղդասարյան Արթուրը, Ավագյան Սերոբը, Հարությունյան Վարազդատը, Մանուկյան Ժորան, Քերոբյան Հրայրը, Գասպարյան Նարեկը, Կուրեղյան Գրիգորը, Գևորգյան Աշոտը և Աղրամանյան Մարտինը։

Դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել։


Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։



Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Քաշաթաղի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Сообщение Հայտնի է Բաքվում գերեվարված 13 ՀՀ քաղաքացիների դատավճիռը появились сначала на MediaNews.


от admin

-->