>

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման ԿԳՄՍ նախարարության առաջարկին Civic.am-ի հետ զրույցում անդրադարձավ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այս քննարկվող փոփոխությունների մասին, նշեց, որ դա կախված է նրանից, թե թատրոններն ինչ բնույթով են շարունակելու աշխատանքը։ Նրա խոսքով՝ պետք է ստեղծել հնարավոր բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան իրենց արտահայտել, սակայն, ինքը չի կարող իրեն իրավունք վերապահել և ուրիշ թատրոնի մասին ասել՝ դա լավ է, թե՝ վատ։




Քոչարյանի զոհերը

«Այդ ստեղծագործական կոլեկտիվները պետք է գտնեն ճանապարհ՝ միմյանց հետ համատեղ աշխատելու, ոչ թե՝ անջատ։ Գուցե շատ հետաքրքիր ներկայացումներ ստեղծվեն, գուցե՝ ոչ։ Ես չգիտեմ, ծանոթ չեմ նրանց ներքին խոհանոցին ու ինձ թույլ չեմ տա որևէ թատրոնի գործունեությանը գնահատական տալ և որոշել, թե որն է ճիշտ կամ սխալ ճանապարհը», — նշեց նա։





Պարոն Բաբայանը ստեղծագործական պրոբլեմ չի տեսնում այս իրավիճակում, եթե խնդիրը արվեստն է, իսկ, եթե ուրիշ խնդիրներ են դրված, նշում է․ «Ես դրանից հեռու եմ» ։

Հիշեցնենք, որ այս երկու թատրոնների միավորումն, ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, կամերային թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելն է։ Իսկ թատորնների կոլեկտիվները ասուլիսում հայտարարել են, որ դեմ են նախարարության առաջարկին ու դրանում վտանգներ են տեսնում՝ իրենց թատերական գործունեության համար։


Ըստ Ռուբեն Բաբայանի՝ նման իրավիճակների պատճառը ընդհանուր Հայաստանում այս ոլորտում առկա խորքային խնդիրներն են։ Նա նշեց, որ Հայաստանում առհասարակ, առկա է թատերական գործի կազմակերպման խնդիր և մեր թատրոններն այսօր գտնվում են նախկին սովետական համակարգում՝ չունենալով համապատասխան ֆինանասավորում։ Կարևոր քայլերից է որոշել պետական քաղաքականություն, թե ո՞ր թատրոններին են պետությունը պահում։ Պետք է ընդունվեն հովանավորչության և մեկենասության մասին օրենքներ, որպեսզի թատրոններ ստեղծվեն։

«Թատրոնները պետք է ապահովված լինեն անկախ ֆինանսական հովանավորչությամբ։ Որևէ երկրում, որևէ թատրոն իրեն չի կարող պահել՝ միայն տոմսի վաճառքով։ Դրա համար կան մեկենասներ և հովանավորներ և, եթե ամեն ինչ թողնենք պետական ֆինանսավորման վրա, շուտով ուղղակի երկրում թատրոն չի լինի», — նշեց պարոն Բաբայանը։

Նրա խոսքով՝ ցավալին այն է, որ երկրում թատրոնները դարձել են ոչ թե մշակութային օջախներ, այլ լուծում են սոցիալական հարցեր և ինքը կողմ է «բաց թատրոնների» գաղափարին․ «Հայաստանում, ցավոք սրտի, գոյություն ունի թատերական «աղանդավորություն», եթե այդպես կարելի է ասել։ Օրինակ՝ մեր թատրոնում (Երևանի պետական տիկնիկային թատրոնում — հեղ․ ) հաստիքով 16 դերասան է աշխատում և մոտ 20-25 դերասան էլ՝ ելույթավճարներով։ Դա նշանակում է, որ թատրոնը բաց է։ Գալիս են ուրիշ արվեստագետներ, դերասաններ,ռեժիսորներ։ Բազմաթիվ երիտասարդներ աշխատելու տեղ չունեն, ինչպե՞ս են նրանք մտնելու թատրոն, եթե բոլոր հաստիքները զբաղված են»։



Ըստ Բաբայանի՝ սա էլ է խնդիր, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու, որ ճիշտ սերնդափոխություն լինի և տաղանդավոր մարդիկ ասպարեզից դուրս չմնան․ «Ո՞ւր է մեր ազատ բեմը, էքսպերիմենտալ բեմը, որ պետք է լինի, որպեսզի երիտասարդները, որոնք աշխատում են՝ ազատ լինեն և իրավունք ունենան նույնիսկ սխալվելու, տապալվելու, որովհետև առանց դրա արվեստ հնարավոր չէ»։

Հարցին, թե ո՞ր թատրոններն են այս «բաց թատրոնի» սկզբունքով աշխատում, նա նշեց․ «Մետրո թատրոնն է այդ սկզբունքով աշխատում, որտեղ երիտասարդները շատ հետաքրքիր աշխատանքներ են անում։ Մեր թատրոնում էլ ենք դա անում, բայց շատ քիչ է։ Տաղանդավոր երիտասարդները շատ-շատ են։ Կա նաև «Թատրոն տանիքում» նախաձեռնությունը․ շատ հետաքրքիր մտածող երիտասարդներ են։ Կան փողոցային թատրոններ, տանիք թատրոններ։ Աշխարհը բաց է։ Պետք է մտածել մի մոդելի մասին, որը կնպաստի նման թատերախմբերի ծնունդին և զարգացմանը, որոնք էլ հետո տեղը կզիջեն մյուսներին»։

Բաբայանի խոսքով՝ եթե պարզապես վերևից որոշվի, թե քանի թատրոն պետք է լինի երկրում, երբեք ճիշտ որոշում չի կայացվի։ Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի դրանք ազատ ծնվեն և ստեղծագործեն։

Сообщение «Եթե պարզապես վերևից որոշենք, թե քանի թատրոն պետք է լինի երկրում, երբեք ճիշտ որոշում չենք կայացնի…»․ Ռուբեն Բաբայան появились сначала на MediaNews.


от admin

-->