>

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։





Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Mercedes-ի վարորդ, Վանաձոր քաղաքում հաշվառված, 35-ամյա Արմեն Սարկիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, ինչից հետո դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նորյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բեգլարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ազատյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Բուդաղյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազի գլանանյութից, պարզվում է նաև, թե արդյոք պայթյունից առաջ, թե պայթյունից հետո է ինքնաբերաբար Mercedes-ը բախվել բեռնատար Volvo-ին: Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Volvo-ի վարորդի ինքնությունը:



Сообщение Mercedes-ը բախվել է բեռնատար Volvo-ին, ինչի հետևանքով պայթյուն է առաջացել․ կա զոհ появились сначала на MediaNews.


от admin

-->