>

Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել շիրակցի 13 հայ գերիներին, որոնք Ադրբեջանում դիվերսանտ են համարվում և մեղադրվում են իբրև թե ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։




Քոչարյանի զոհերը

Պատիժը բանտում կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:





Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։


Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում,



հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

Сообщение Այսօր Բաքվի դատարանը հրապարակեց 13 հայ գերիներին «դատավճիռը» появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->