>


44-օրյա պատերազմում անհայտ կորած Իսահակ Սամվելի Սիմոնյանի աճյունը գտնվել է:
Այս մասին տեղեկանում ենք Վայոց Ձոր ֆեյսբուքյան էջից:








Քոչարյանի զոհերը

«Հարգելի՛ հայրենակիցներ,հարգելի՛ Վայք քաղաքի բնակիչներ,սրտի խորը կսկիծով հայտնում ենք,որ 44-օրյա պատերազմում անհայտ կորած ՝Իսահակ Սամվելի Սիմոնյանի աճյունը գտնվել է Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝22.07.2021թ-ին Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 17:30-ից մինչև 19:30-ը։
Հուղարկավորությունը վաղը ՝հուլիսի 23-ին ,ժամը 12:30-ին՝ Եռաբլուրում։ Իսահակը ծնվել է 1995թ-ին։ Հոկտեմբերի 9-ին մեկնել և մասնակցել է Ջրականում մղվող մարտերին։Հոկտեմբերի 12-ից համարվել է անհայտ կորած։


Որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 18-ին գտել են աճյունը։ Ցավակցում ենք Իսահակ Սիմոնյանի ընտանիքի անդամներին,հարազատներին ընկերներին, մտերիմներին այս անդառնալի և խիստ անժամանակ կորստի համար Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավել ևս Հերոսի կորստի դեպքում: Աստված հոգիդ լուսավորի Իսահակ ջան»,- գրված է էջում:



Сообщение Գտնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած Իսահակ Սիմոնյանի աճյունը появились сначала на MediaNews.


от admin

-->