>

Արտակարգ. Քիչ առաջ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնից 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 21-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:




Քոչարյանի զոհերը

Ժամը 20:25-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քանի քաղաքացի:





Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Գ.-ն, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ, 35-ամյա Կարիե Խաչատրյանը, 57-ամյա Գայանե Աթոյանը և 44-ամյա Ալվարդ Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամ 23:50-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դարձյալ «սննդային թունավորում»


ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ, 59-ամյա Համլետ Մանուկյանին, 31-ամյա Արսեն Մանուկյանին, 25-ամյա Շուշաննա Կարապետյանին և Համլետ Մանուկյանին, ում տարիքը ճշտվում է:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նշված անձանց, ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի աշխատակիցները՝ պետ Մկրտչյանի և գլխավոր տեսուչ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են,



որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ժամը 13:00-ի սահմաններում աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ Մյասնիկյան գյուղում գտնվող «Արաքս» սննդի կետից գնված քյաբաբը ուտելուց հետո:

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում՝ մի մասը որպես բուժքույր, թունավորվածների մեջ է նաև նշված կենտրոնի ադմինիստրատորը:

Сообщение Արտակարգ. Քիչ առաջ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնից 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->