>

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը այնքան վստահ էր իր հաղթանակի վրա, որ անգամ օրերս հարցազրույց էր տվել ռուսական լրատվամիջոցների և հենց նրանց հայտարարել, թե ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան և բարձր պաշտոն զբաղեցնել։ «Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայն դեպս, իմ կողմից առաջարկություն կլինի», — ասել է Քոչարյանը։




Քոչարյանի զոհերը

Կարեն Կարապետյանն էլ այնքան լուրջ էր ընդունել Քոչարյանի հավանական հաղթանակն ու իրեն արված առաջարկը, որ ողջ կարողությամբ լծվել էր Քոչարյանի քարոզչությանը՝ հընթացս պարբերաբար ճաշելով նրա հետ ու քայլելով Գյումրու փողոցներում։  Անգամ իր գազի սպասարկման ««ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ»-ի աշխատակիցներին էր ստիպողաբար ուղարկում Քոչարյանի հանրահավաքներին։






Այժմ ամենաբարձր պաշտոնը, որ կարող է Քոչարյանն առաջարկել Կարեն Կարապետյանին Հայաստանում, դա ԱԺ խմբակցության կամ պատգամավորի օգնականի աշխատանքն է։



 


от admin

-->