>

Տարածված լուրերը հաստատվում են․ Ինչ է սպասվում


Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:








Քոչարյանի զոհերը

Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից: Վերջինիս հրապարակային ծանուցվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:


Հուլիսին 30-ին Անի Հարությունյանին հրավիրել են վերոնշյալ վարչություն: Բացի այդ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում է նաեւ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը:

Նրան էլ հուլիսի 28-ին են հրավիրել նույն վարչություն: Սահակյանից բացի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում է նաեւ նրա կինը՝ Սեդա Հակոբյանը:



Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում են նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա ազգականները, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը:

Сообщение Տարածված լուրերը հաստատվում են․ Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->