>

Եփած եգիպտացորենն ամռան ամենահամեղ ուտելիքներից մեկն է: Հենց այն հայտնվում է խանութներում կամ վաճառքի կետերում, բոլորս դրանք գնում ենք բավական մեծ քանակությամբ, որպեսզի ինչքան հնարավոր է շատ վայելենք մանկության համը:

Image result for macro photography

Համեղ, հյութալի եփված եգիպտացորենը շատ օգտակար է: Այն իր մեջ պարունակում է մի շարք վիտամիններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի համար:





Ահա թե ինչպես պետք է ճիշտ պատրաստել եգիպտացորենը։





Պատրաստման եղանակը

Մինչ պատրաստելը պետք է լավ լվանալ և մաքրել կեղտից:

Մինչ եռացրած ջրի մեջ եփելը այն պետք է թողեք սառը ջրի մեջ:

Image result for Maize


Որքան ժամանակ այն պետք է եփել

Թե որքան ժամանակ այն պետք է եփեք, կախված է դրա հասունությունից: Որքան հին են դրա թերթերը, այնքան երկար ժամանակ կպահանջվի եփելու համար: Երիտասարդ եգիպտացորենը պետք է եփել 20-30 րոպե: Հասունացած եգիպտացորենը կարելի է եփել 30-40 րոպեից ոչ ավել:

Image result for corn on the cob



Եփելիս ամենակարևորը ճիշտ պահին անջատելն է: Լավ կլինի՝ այն եփեք թուջից (չուգուն) պատրաստված կաթսայի մեջ: Կան նաև այլընտրանքային տարբերակներ. կարող եք եփել նույնիսկ ջեռոցում:

Խորհուրդներ

Image result for corn kernels

Եգիպտացորենը պետք է եփել նախապես եռացրած ջրում։

Պետք չէ աղ լցնել եփման ընթացքում, հակառակ պարագայում այն շատ պինդ կլինի: Աղ կարող եք լցնել կա՛մ եփելուց 5 րոպե առաջ, կա՛մ մատուցելուց առաջ:

Ջրի մեջ կարող եք մի փոքր շաքարավազ կամ ձեթ ավելացնել: Դրանք եգիպտացորենին նուրբ համ կփոխանցեն

Сообщение Եգիպտացորեն եփելու մի քանի գաղտնիք, որոնց մասին քչերը գիտեն… սա ուղղակի հրաշալի է появились сначала на ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ.


от admin

-->