>

Սենո Երկանյանի մայրը գրում է. Սեն ջան, այսօր հուլիսի 22֊նա, դու պետք է գայիր, օրերն էիր հաշվում քանի դեռ զորամասում էիր, ասում էիր( մամ ջան երբ կգա այն օրը` որ գամ ու գրկեմ քեզ, նենց եմ գրկելու ու սեխմեմ դոշիս, որ ոտքերդ




Քոչարյանի զոհերը

գետնից կտռվի),բա ի՞նչի խոստումդ չկատարիր։ Այսօր հենց այդ օրնա, որ գաս ու գրկեմ քեզ, որ ես քեզ սեղմեմ դոշիս ու հոտդ քաշեմ, ասում էիր( մամ ինչի՞ ես հոտ քաշում երբ գրկում ես)ասի ֊ Տղես որ աչքերս փակեն ու 1000 հոգի մարդ լինի, ես քեզ կճանաչեմ քո հոտով 100կմ հեռվից էլ։





Է՜հ տղես, ծիծաղում էիր երբ ասում էի սիրում եմ հոտդ։ Հենց գնացիր բանակ, ինքդ էիր ասում ֊ մամ կարոտել եմ հոտիդ։ Սենս` իմ թանկ, կարոտել եմ հոտիդ, ժպիտիդ, դեմքիդ, աչքերիդ, հայացքիդ, ձայնիդ եմ կարոտել։ Ես կես ժամ առանց ձայնդ լսելու չէի դիմանում, շունչս կտրվում էր, իսկ հիմա մնացել եմ առանց քեզ ,առանց քո ձայնի, առանց քո համբույրի, առանց քո ժպիտի։

Դու խոստացար, որ կգաս։ Երբ ասեցի `կգամ կկանգնեմ մեքենայի դեմ, չեմ թողնի տանեն, ծիծաղեցիր, ասիր` մամ խայտառակ հո չե՞ս, կարա՞ս խայտառակ անես, հո մենակ ես չե՞մ։ Երբ տանում էին քեզ Ղարաբաղ, դու զանգիր ասիր`֊ Մամ ջան չմտածես, գնում ենք թուրքի մաման լացացնենք, մեր հողերը հետ բերենք, հաղթելու ենք ու գանք ,չմտածես, հանկարծ չլացես, մինչև հիմա


դու չէիր քնում գիշերները որ ինձ տղա մեծացնես, որ քեզ պաշտպան լինեմ, հիմա գնում եմ պաշտպանեմ քեզ էլ ,քրոջս էլ, տատիին էլ, Հայրենիքս էլ մամ դու կարաս հպարտանաս ոչ թե վախես խնդրում եմ դուխդ չգցես, քեզ պինդ պահի, քրոջս լավ կնայես մինչև գամ)



Դու նենց վստահ էիր ասում, համոզիր ինձ։ Սենս ջիգյարս, խոստացել էիր որ կգաս, բա ու՞ր ես չկաս, տղերքն եկան, դու չկաս։ Վառ վումա հոգիս սիրտս, չեմ դիմանում։ Ո՞նց ապրեմ առանց քեզ ի՞նչ անեմ առանց քեզ, առանց քեզ ինձ համար աշխարհը դատարկա, տունս դժոխք սեղանս տխուր,

բարձս քար։ Տունդ նկարներովդ եմ լցրել, խելագարի նման շրջում եմ ու հետդ խոսում։ Տղես`առանց քեզ օր օրի վրա ես ավելի եմ հանգչում։ Տղես դու խոսքիդ տերն էիր միշտ, ես քեզ տենց եմ դաստիարակել, հիմա էլ խոսքիդ տերն եղի արի։ Աղաչում եմ հետ արի։

Եկավ օրդ գալու, արի՛ արի աղաչում եմ, առանց քեզ ես ոչինչ եմ։ Արի` կամ ինձ էլ տար։ Ամեն խոսքդ հիշելով մ եռնում եմ արի
Ինչքան էլ անցնեն օրեր ու տարիներ, մեկա կսպասեմ, մեկա դու ինձ համար ողջ կմնաս,ու ես կսպասեմ… արի աղաչում եմ…

Сообщение Սեն ջան, այսօր դու պետք է գայիր, ասում էիր՝ մամ ջան, երբ կգա այն օրը` որ գամ ու գրկեմ քեզ, նենց եմ գրկելու ու սեխմեմ դոշիս, որ ոտքերդ գետնից կտրվի появились сначала на ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ.


от admin

-->