>

Առաջարկում ենք վառ, ախորժելի, անուշաբույր սոուսի բաղադրատոմս, որը կարող եք մատուցել բոլոր խավարտների, մսի, նաև բուտերբրոդների հետ: Պատրաստվում է պարզ եղանակով, ստացվում է չափազանց համեղ:

Заготовка «Помидорная кобра» - Со Вкусом

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը
  • լոլիկ՝ 5կգ
  • բուլղարական պղպեղ՝ 2.5կգ
  • չիլի պղպեղ՝ 3-4 հատ
  • սամիթ, համեմ՝ յուր. 2 կապ
  • մաղադանոս՝ 3 կապ
  • գազար՝ 3 հատ
  • ձեթ՝ 1 բաժակ
  • աղ՝ 2.5 ճ.գ.
  • սխտոր՝ 20 պճեղ

🍅🌶АДЖИКА "КОБРА" НА ЗИМУ – САМЫЙ ПРОСТОЙ И ВКУСНЫЙ РЕЦЕПТ! - YouTube





Պատրաստման եղանակ.

Լոլիկները լվանալ, կտրել մեջտեղից, աղալ: Լոլիկով պյուրեն լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, եռալուց հետո եփել 1 ժամ՝ հաճախակի խառնելով:


Հեռացնել բուլղարական պղպեղի սերմերն ու պոչիկը, իսկ չիլի պղպեղինը՝ միայն պոչիկն ու ներքևի հատվածը: Պղպեղները նույնպես աղալ:

Գազարն անցկացնել մանր քերիչով: Գազարն ու պղպեղը տեղափոխել կաթսայի մեջ՝ խառնելով լոլիկի հետ: Եփել 25 րոպե:

Սխտորը մաքրել, քերել, կանաչին մանրացնել: Ամբողջը լցնել կաթսայի մեջ, շարունակել եփել 8-10 րոպե:



Անջատելուց 2 րոպե առաջ ավելացնել ձեթը և աղը: Սոուսը լցնել տաք ստերիլիզացված բանկաների մեջ: Հերմետիկ փակել, շուռ տալ և փաթաթել ծածկոցներով: Պահել մութ սառը տեղում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение «Լոլիկով կոբրա»… ավելի համեղ, քան ցանկացած սոուս… բնական ու մատչելի բաղադրատոմս появились сначала на ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ.


от admin

-->