>


Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո Քոչարյանը մեծ ֆիասկո ապրեց։  Հօդս  ցնդեցին Քոչարյանի՝  աջ ու ձախ  բոլորին տված խոստումները,  ով  դեռ  քարոզարշավի ժամանակ  խոստանում էր   մաշեցնել այս իշխանություններին մինչև  ՔՈՔԸ։








Բայց,  ինչպես Սերժն էր ասում, «խիարը թարս բուսնեց»։ Արդյունքում  Քոչարյաը մնաց պատգամավորական մանդատի  հույսին, ինչից  էլ, ինչպես և  սպասվւմ էր,  հրաժարվեց։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընտրություններից անմիջապես հետո Քոչարյանն ու նրա որդիները  սկսել են հաշիվ  պահանջել իրենց շտաբի  պետերից ու  ընտրություններին մասնակցած իրենց  «տասովշիկ»-ներից։   Ու  ամենևին բացառված չէ,  որ  ընտրակեղծարարության ու ընտրակաշառքների համար «տասովշիկներին»  բաժանած փողերը հետ ստանալուց հետո Քոչարյանը լքի երկիրը։



Չէ  որ  նույն Քոչարյանը  տարիներ  շարունակ երկրում չէր, վերջինիս  ոչ  Հայաստանն էր  հետաքրքիր,  ոչ  էլ  Արցախը,  Քոչարյանին հետաքրքրում էր միայն Տանզանիայում սատկած առյուծ թամբելը։

Сообщение Ընտրություններում ջախջախիչ պարտություն տանելուց հետո Քոչարյանը կհեռանա՞ Հայաստանից появились сначала на MediaNews.


от admin

-->