>

Նախարարի կարծիքով՝ արևմտյան երկրների վերջնական նպատակը Դումայի ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելն է։




Քոչարյանի զոհերը

Արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի շուրջը անկայունության գոտի ստեղծել, շրջապատել այն որոշակի «սանիտարական շղթայով»։ Այսօր «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարում նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։





Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ. Լավրով
Նախարարի խոսքով՝ նման փորձեր են արվում Ռուսաստանի մոտ հարևանների ու գործընկերների, այդ թվում` Բելառուսի ու Մոլդովայի հաշվին:

«…Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մոտ հարևաններին, մեր եղբայրական ժողովուրդներին ստիպելով ընտրություն կատարել` «կա՛մ Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության», ուզում են ամենատարբեր ձևերով` և՛ ռազմական, և՛ տնտեսական, յուրացնել մեր երկրի շուրջը եղած տարածքներն ու մեզ շրջապատել «սանիտարական շղթայով», հետն էլ ինչ-որ օգուտ քաղել այն բանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա», — ասել է Լավրովը:


Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին

Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը ամենավառ կերպով դրսևորվեց Ուկրաինայում, գունավոր հեղափոխությունների մեթոդները փորձեցին գործարկել վերջին ամիսներին Բելառուսում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները աշխարհաքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար՝ չխորշելով նախընտրական քարոզարշավի ընթացքում բաց քարոզչությունից:



Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

«Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով` ներառյալ և՛ Կենտրոնական Ասիան, և՛ Անդրկովկասը», — ավելացրել է Լավրովը:

Այդ փորձերի վերջնական նպատակը, նրա կարծիքով, Պետդումայի առաջիկա ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներսում իրադրությունն ապակայունացնելն է:

Сообщение Լավրովի ուշագրավ հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->