>

Հրապարակվեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․ Կտրուկ փոփոխություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:




Քոչարյանի զոհերը

Երևան քաղաքում՝





Հուլիսի 23-ի կեսօրից հետո հնարավոր է, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հուլիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 23-24-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։



Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա նույնքանով։

Сообщение Հրապարակվեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․ Կտրուկ փոփոխություն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->