>

Ալիևի անակնկալ որոշումը․ ԳՇ պետը անսպասելի փոխարինվեց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Քերիմ Թոֆիկ-օղլու Վելիեւին նշանակել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ։

Մինչ այդ նա զբաղեցրել է Պնախարարի տեղակալի եւ անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Միաժամանակ նաեւ նա նշանակվել է Ադրբեջանի Պնախարարի առաջին տեղակալ։




Քոչարյանի զոհերը

Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Բաքվի պարագլուխը հարցազրույց է տվել պետական հեռուստաընկերությանը եւ շարադրել Պուտինի հետ զրույցի բովանդակությունը





«Պուտինի հետ զրույցը տեւել է մի քանի ժամ, եւ որեւէ վիճելի հարց չի առաջացել, չի եղել մի հարց, որն անհանգստություն առաջացնի: Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցում որեւէ տարաձայնություն չկա, իմ ու Պուտինի միջեւ մտերիմ հարաբերություններ են, ինչպես երկու քաղաքական գործիչների, որոնք վստահում են միմյանց», – ասել է Ալիեւը:

Ինչ վերաբերում է տրանսպորտային հարցերին, քննարկվել են ինչպես նախկինում համաձայնեցված հարցերը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը (նշենք, որ սա Արեւմուտքի առաջարկած Հյուսիս-հարավ նախագիծը չէ. խմբ), դրա հեռանկարները, այլեւ [Արցախյան] պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ներառյալ Զանգեզուրի միջանցքը: Մեր մոտեցումներում տարակարծություններ չկան, ասել է Ալիեւը:

Արցախի հարցը լուծված է


Մենք՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, գտնում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է: Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռեւանշիստական միտումներ: Պատերազմի ռիսկերը պետք է վերացվեն: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես Պուտինին ասել եմ, որ Հայաստանն այս հարցում անկեղծություն չի դրսեւորում, ասել է Ալիեւը, հույս հայտնելով, որ Հայաստանից շուտով լավ լուրեր կլինեն այս հարցում եւս:

Նա ասել է, որ ունեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ, ձեռնարկում են համապատասխան քայլեր եւ այս 8 ամիսներն անցել են իրենց սցենարով: Հետկոնֆլիկտային շրջանում մենք գործել ենք օպերատիվ, ստիպել ենք ընդունել մեր օրակարգը ինչպես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող, այնպես էլ դրանց շուրջ տարածքներում: Ինչպես քաղաքական [ոլորտում], այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին, եւ ոչ մի պատահական քայլ չի եղել, ասել է նա:

Սահմանազատում եւ ամբողջականություն

Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել՝ խաղաղության պայմանագիր: Թող ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը, ստորագրվի խաղաղության պայմանագիր, եւ կլուծվի սահմանազատման հարցը: Տեսեք, այս հարցում մեր օրակարգը միասնական է Եվրամիության, Թուրքիայի ու Ռուսաստանի օրակարգերի հետ: Մենք նոր իրականություն ենք ստեղծել, եւ ոչ միայն Ղարաբաղի գոտում, նոր օրակարգ ենք ձեւավորել, եւ դուրս է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» բառը: Դրան պետք էր հասնել շնորհիվ վճռականության, ճիշտ քայլերի, հարձակողական քաղաքականության, ասել է նա, ավելացնելով, որ Հայաստանը պետք է հաշվի նստի դրա հետ, ընդունի նոր իրողությունները՝ ուզում է թե ոչ:



Ինչպես նկատում ենք, Բաքվի պարագլուխը լայն է ներկայացնում է իրավիճակը եւ առաջադրում քաղաքական հստակ հայեցակարգ: Պուտինը չի արտասանել Լեռնային Ղարաբաղ բառերը եւ համաձայնություն է տվել «Ադրբեջանի» տնտեսական գոտեվորմանը, որը երկրի վարչատարածքային նոր բաժանման հիմքն է՝ տարալուծելով Լեռնային Ղարաբաղ միավորը: «Ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում» Բաքվի օրակարգի հաստատումը, այդ թվում հայ եկեղեցու վրա գրոհը, չէր կարող լինել առանց ՌԴ հավանության կամ նախաձեռնության:

Իսկ Սյունի՞քը

Ըստ Ալիեւի, համաձայնեցված օրակարգի հատուկ բաժին է Սյունիքը՝ խոսքը մայիսին զավթած հատվածների մասին է: «Երեւանում գտնվելիս Շարլ Միշելը վիճելի է անվանել Հայաստանի հետ սահմանակից տարածքները: Ես վստահ եմ, որ սա Զանգեզուրի տարածքն է: Իսկ Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է, և մենք գտնվում ենք մեր սեփական տարածքում: Ձյունը հալվելուն պես մենք դուրս եկանք այնտեղ, վերցրեցինք մեզ անհրաժեշտ դիրքերը, ամրացանք և շարունակում ենք ամրապնդվել»:

Ինչ է սրան հակադրում Երեւանը, կա՞ն մշակված պլաններ ու քայլեր: Դատելով կառավարության ղեկավարի, ԱԳՆ եւ ՊՆ հայտարարություններից, դրանք առավելապես իրավիճակային քայլեր են եւ, իրոք, ենթարկված են Մոսկվա–Բաքու միաձույլ տանդեմի քաղաքականությանը:

«Հայերին ստիպելը» առանցքային կատեգորիա է վերջին 10 ամիսների իրադարձությունների համար: Իր առավելագույն ազդեցությունն այն զարգացրել է նոյեմբեր 3-9 ընթացքում «հաղթանակը» Բաքվին տալու հարցում, որի նոր եւ անկեղծ «ադրբեջանական» վկայությունները կարոտ են հրապարակման: Գուցե դա օգնի կառավարությանը կառավարություն լինել:

Сообщение Ալիևի անակնկալ որոշումը․ ԳՇ պետը անսպասելի փոխարինվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->