>


ՀԺ-ի տեղեկություններով՝ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:








Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Մելիքյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը: 50 միլիոն դրամը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Մելիքյանն ազատ կարձակվի:


Գեւորգ Մելիքյանի պաշտպան Մնացական Մարուքյանը մեր զրույցում միայն ասաց, որ իր պաշտպանյալը գրավի դիմաց ազատ կարձակվի:

«Օրենքով գողը», հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։



Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Մելիքյանը, համարվելով հեղինակության, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ, մասնավորապես ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու հարցը:

Сообщение «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի появились сначала на MediaNews.


от admin

-->