>


Անկասկած, ամուսինը կնոջ ամենամտերիմ մարդն է, ում հետ կարելի է ձեռք ձեռքի բռնած մի ողջ կյանք ապրել: Թվում է , թե ամուսինը կնոջ մասին գիտի շատ գաղտնիքներ, կարող է օգնել նրան, հասկանալ ու աջակցել: Սակայն կան բաներ, որոնց մասին կտրականապես արգելվում է խոսել ամուսնու ներկայությամբ:

Սկեսուր




Քոչարյանի զոհերը






Կապ չունի, թե ձեր սկեսուրի հետ ինչ հարաբերություններ ունեք: Հիշեք, որ հենց նա է ծնել ու մեծացրել այն մարդուն, ում հիմա սիրում եք: Եվ ինչ էլ որ լինի, ոչ մի դեպքում վատ մի արտահայտվեք ձեր սկեսուրի մասին: Նա ողջ կյանքում կմնա ձեր ամուսնու ամենահարազատ մարդը, և նրա մասին տհաճ խոսքերը կարող են լուրջ ազդեցություն թողնել ձեր հարաբերությունների վրա: Մի ստիպեք ձեր ամուսնուն ընտրություն կատարել՝ կնոջ և մոր միջև:

Սիրելի զբաղմունք



Բազմաթիվ տղամարդիկ սիրում են խաղալ համակարգչով, ձկնորսության գնալ կամ շախմատ խաղալ: Զբաղմունքները տարբեր են, բայց սերը դրանց հանդեպ՝ մեծ է ու անհագ: Երբեք մի ասեք ձեր ամուսնուն, որ նա հիմարությամբ է զբաղված: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի որոշելու՝ թե ինչպես անցկացնել ազատ ժամանակը:


Ձեր նախկին հարաբերությունները՝ մինչ նրան հանդիպելը



Պարտադիր չէ, որ ձեր ամուսինն իմանա, թե անցյալում ում հետ եք սիրային կապ ունեցել: Մի պատմեք անգամ այն դեպքում, եթե նա ասում է, որ նորմալ է վերաբերվում դրան:

Просто вы ему не нравитесь»: 12 жестоких фактов, которые придётся принять

Նվերներ

Եթե ձեր ամուսինը որևէ մի բան է նվիրում, բայց այն ձեզ դուր չի գալիս, չարժե այդ պահին ասել դրա մասին կամ ծամածռել դեմքը: Պարզապես շնորհակալություն հայտնեք, իսկ մյուս անգամ ուղիղ ասեք՝ թե ինչ եք ուզում: Տղամարդիկ ակնարկներ չեն հասկանում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->