>


Կարծում եմ, իմ կյանքը կարելի է անվանել տիպիկ: Ամուսնացել եմ 26 տարեկանում, 1 տարի անց ունեցել աղջկաս: Վատ չէինք ապրում, գումարն ամեն ինչի բավականացնում էր: Բայց շուտով ամուսինս որոշեց, որ ես ծույլ եմ, իսկ դեկրետն ինձ համար հանգիստ է: Երբ լրացավ դստերս երկու տարեկանը, նրան սկսեցի թողնել մորս մոտ և ինքս էլ դուրս եկա աշխատանքի: Վերադարձա մանկապարտեզ՝ դաստիրակի աշխատանքին, որտեղ որ նախկինում էի աշխատում:

Բայց ամուսինս շարունակ դժգոհում էր: Իր մորն էր օրինակ բերում. հողամաս ունի, բանջարեղեն աճեցնում է, երկու երեխա մեծացրել է, ամբողջ կյանքում հաշվապահ է աշխատել: Իսկ ես ի՞նչ եմ անում: Գործս վերջացնում եմ ժամը 5-ին, իսկ շաբաթ-կիրակի օրերին տանն եմ:










Ճիշտ է, ամուսնուցս բավականին քիչ էի վաստակում, բայց չէ որ խանութ ես էի գնում, տունը մաքրում, լվացք անում, երեխայի խնամքով ու դաստիրակությամբ զբաղվում, գիշերվա ընթացքում ես էի մի քանի անգամ արթնանում, որ դստերս համար կաթ տաքացնեմ ու տակդիրը փոխեմ: Ես ամբողջ օրը ոտքի վրա էի, բայց գումար չունեի, ու կախվածության մեջ էի ամուսնուցս: 



Փորձում էի բացատրել ամուսնուս, որ ես էլ եմ աշխատում, հոգնում, ինձ էլ է օգնություն պետք, ես երկաթից չեմ… բայց անմիմաստ: Բանը հասավ նրան, որ ամուսինս իմ առաջ պայման դրեց. նա սկսելու է տան ու ընտանիքի համար այնքան գումար տրամարդրել, որքան եմ եմ վաստակում, իսկ մնացածը ինքը պիտի հավաքի: Առանց այն էլ մեզ մոտ ամեն ինչ լավ չէր, բայց դրանից հետո սկսեցի զզվել ամուսնուցս: Բայց չշտապեցի ամուսնալուծվել: 

Муж хочет, чтобы я уволилась, переехала и ухаживала за свекровью. Что делать – разводиться? - Женский журнал


1 տարի պահանջվեց, որ կարողանամ գնալ վերապատրաստման դասընթացների, մասնավոր մանկապարտեզում գործ գտնեմ: Ու երբ հավաքեցի 4 ամսվա իմ աշխատավարձը, ամուսնուս ասացի, որ բաժանվում եմ: Չեմ ուզում պատմել, թե մինչ այդ օրը ինչպես ենք ապրել…



Եվ ահա արդեն 1 տարի է, ինչ ես ու աղջիկս, նաև մայրիկս միասին ենք ապրում: Համեստ ենք ապրում, բայց ոչ մի բանի կարիք չունենք: Դատարանով ստացա մեր բնակարանի կեսը, այդ գումարով մեզ համար փոքր տուն գնեցի, իսկ մայրիկիս տան վարձն ու իմ աշխատավարձը մեզ բավականացնում է:

Красивые цитаты про маму со смыслом (500 цитат)

Հաճախ եմ մեր բարեկամներից լսում, թե ես ինչ հիմար ու անխելք եմ, որ իմ ձեռքով քանդեցի ընատնիքս ու մնացի միայնակ: Ուզում եմ ասել այդ բոլոր մարդկանց.

Ես միայնակ չեմ: Ես ունեմ երեխա: Իսկ նա իմ ընտանիքն է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->