>

Լոռու մարզում երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:





Վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:






Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի և նրա 7 ամսական երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:



Сообщение Բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->