>





Հուլիսի 23-ին՝ ժամը 17:18-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը:






Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ-ի ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Շ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մետր սահելով բախվել ծառին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել տուժածին և մոտ 25 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։



Сообщение Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած появились сначала на MediaNews.


от admin

-->