>

Հրապարակ թերթը գրում է․ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում

Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել, սակայն այնպես ստացվեց,

որ խորհրդարան անցավ դաշնակցականների մի պատկառելի թիմ, որոնք, առանձին մասնակցելու դեպքում, դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեին։





Մինչ ընտրությունները ՀՅԴ-ն հմտորեն բանակցելով՝ զբաղեցրեց դաշինքի ցուցակի առյուծի բաժինը, հիմա էլ նույն հմտությամբ՝ հատ-հատ պայքարում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք պաշտոնների համար։





Նախօրեին ոմանց զարմացրեց այն, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը որոշեցին տալ Սեյրան Օհանյանին,

թեեւ քարտուղարի պաշտոնը կրկին հասավ ՀՅԴ-ին՝ հանձին Արծվիկ Մինասյանի։


Բայց խմբակցության ղեկավարի պաշտոնը բաց թողնելով՝ ՀՅԴ-ն հեռահար քայլ է արել եւ

չի պատրաստվում զիջել ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների հարցում։

Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է,



եւ ուզում է զբաղեցնել ընդդիմությանը հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

Արմեն Ռուստամյանը՝ որպես գործուղումների մեծ սիրահար, հավակնում է դառնալ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ,

իսկ Արթուր Խաչատրյանը, որպես գյուղատնտեսության նախկին նախարար՝ տարածքային կառավարման, տեղական

ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի»։

Сообщение ՀՅԴ անսպասելի որոշումը. Քոչարյանը հետքայլ է կատարում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->