>

«Ես Ռուսաստանի նախագահի հետ քննարկել եմ հետպատերազմական իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցերը։ Մեր մոտեցումներում տարաձայնություններ չկան՝ պատերազմն ու հակամարտությունը ավարտվել են։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում անկեղծ չէ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս խնդրի շուրջ փորձում է ինչ-որ խաղ տանել», Մոսկվայից վերադարձից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը:




Քոչարյանի զոհերը

Հուլիսի 23-ին ադրբեջանական զինուժը լարել է իրավիճակը այս անգամ Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ: Ալիևին ըստ ամենայնի չի հաջողվել Պուտինին համոզել «միջանցքի» հարցում, ինչի մեկ այլ վկայություն էլ թերևս այն է, որ Մոսկվայից նրա վերադարձից հետո Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ քաղաքացու, որն իբրև թե որպես վարձկան մասնակցել է 44-օօրյա պատերազմին և կռվել Ադրբեջանի դեմ: «Միջանցքի» հարցը դարձել է Ալիևի «իդեա ֆիքսը»: «Իդեա Ֆիքսը» այն առումով, որ դա մնացել է նրա միակ քաղաքական փաստրկը հետպատերազմյան բարդ ռեգիոնում:





Ալիևը Թուրքիայի օգնությամբ և Ռուսաստանի լռությամբ իրականացրած պատերազմում լուծել է մի շարք տարածքների օկուպացիայի հարց, բայց դրանով առավել ընդգծել է «չօկուպացված» տարածքների հարցը: Ալիևը «վերադարձրել» է տարածքներ, բայց այդ «վերադարձի» այսպես ասած համազգային էյֆորիան մարելու հետ մեկտեղ առավել աչք է սկսում ծակել Արցախի «չվերադարձվածությունը» կամ պարզապես «անդառնալիությունը»:

Մեզ համար անշուշտ ցավագին է այն, որ Արցախը քաղաքական իմաստով կամ ռազմա-քաղաքական իմաստով վերածվել է ռեգիոնալ ռուսական հենակետի և այստեղ կա խնդիր Արցախի հայկական սուբյեկտությունը վերականգնելու առումով, սակայն դա մեր խնդիրն է, որից Բաքվի խնդիրը ամենևին չի վերանում:


Ադրբեջանի հանրության համար, որին Ալիևը համոզում է, թե չկա Արցախի կարգավիճակի հարց և չկա հակամարտություն, որևէ տարբերություն չկա՝ Արցախը կորցրել են ռուսական ռազմական գերակա ներկայությամբ, թե հայկական:



Ավելին, այն, որ Ալիևը փորձում է համոզել ադրբեջանցիներին, որ լուծել է Արցախի հարցը, նրա համար էլ ավելի է բարդացնում որևէ կերպ խոստովանել հարցի չլուծվածությունը, ինչի «ուրվականը» նրա աչքի առաջ միս ու արյուն է ստանում միջազգային դիրքորոշման արդյունքում: Այդ պայմաններում, Երևանի գերխնդիրն է դառնում զրկել Բաքվին այդ միակ փաստարկից, և իհարկե զրկել ռազմական շանտաժի հնարավորությունից՝ բարձրացնելով հայկական զինուժի դիմադրունակությունը:

Այդ իմաստով, ի դեպ, հարկ է իհարկե որոշակի զգուշավորությամբ նկատել, որ թե Երասխում, թե Գեղարքունիքում, ադրբեջանցիները կարծես թե բախվել են հայկական զինուժի ատամին:

Աղբյուր՝ www.1in. am

Сообщение Ալիևի «իդեա ֆիքսը» և հայկական զինուժի ատամը․ Ինչ է կատարվում իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->