>





Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ ընդգծելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը, կոչ է արել Հարավային Կովկսում պահպանել կայունությունը: Այս մասին տեղեկանում ենք «Irna» լրատվական գործակալությունից:





Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը:




Խաթիբզադեն նաև հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը` Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում:

Сообщение Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում появились сначала на MediaNews.


от admin

-->