>




Քոչարյանի զոհերը

Այսօր ժամը 14.00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին Civic.am-ին հայտնեցին ՊՆ-ից։
Իսկ ժամկետային զինծառայող Արման Աթասյանին վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։





Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ էին ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա. Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:




Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Сообщение ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց появились сначала на MediaNews.


от admin

-->