>


Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։


Պարզվել է, որ հայտաբերվածը «Ֆ-1» տեսակի՝ առանց պայթուցիչի, մարտական, ձեռքի նռնակ է (կոռոզիայի ենթարկված):



Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին։

Сообщение Երևանի Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ появились сначала на MediaNews.


от admin

-->