>


Շատ պարզ ու համեղ թխվածքաբլիթ, որը պատրաստվում է թավայի մեջ: Ամգամ ջեռոց միացնելու կարիք չկա:

Պահպանեք բաղադրատոմսը և անպայման փորձեք պատրաստել:

Печенье домашнее на сковороде.






Անհրաժեշտ բաղադրիչներ.





  • ալյուր՝ 250գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • կարագ՝ 120 գ
  • շաքարավազ՝ 100 գ
  • ձու՝ 1 հատ
  • կաթ՝ 1ճ.գ.
  • աղացած դարչին՝ 2/3 թ.գ.
  • ձիթայուղ՝ տապակելու համար
  • չամիչ՝ 1/4 բաժակ

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ մաղել ալյուրը, փխրեցուցիչը, աղը, շաքարավազը, դարչինը, կարագը: Խառնել ձեռքերով, որ փշուր ստացվի:

Печенье домашнее на сковороде - фото шаг 1


Խմորին ավելացնել հարած ձուն ու կաթը, խառնել: Լցնել չամիչը, ձեռքերով խմոր հունցել, փաթաթել տոպրակով և կարճ ժամանակով ուղարկել սառնարանը:


Печенье домашнее на сковороде - фото шаг 2


Հանել սառնարանից, ալյուրոտ սեղանի վրա երկարավուն ձև տալ, կտրատել:



Печенье домашнее на сковороде - фото шаг 3

Յուրաքանչյուր կտորը տապակել քիչ կանակությամբ, արդեն տաքացրած ձիթայուղի մեջ՝ երկու կողմից, միջին կրակի վրա:

Печенье домашнее на сковороде - фото шаг 4

Պատրաստի թխվածքաբլիթին ցանկության դեպքում շաքարավազ կամ շաքարի փոշի ցանել: Երբ սառի, մատուցել:

Печенье домашнее на сковороде - фото шаг 5

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->