>


ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:








Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը, որը փաստահավաք առաքելությամբ հաջորդ շաբաթ` հուլիսի 26-28-ն այցելելու է Ադրբեջան:


Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության, եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ:

«Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, – հաղորդում է Վեհաժողովը, հավելելով, – այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»:



Ավելի վաղ` մայիսին, իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան:

Сообщение ԵԽԽՎ-ն հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ появились сначала на MediaNews.


от admin

-->