>


Եղնիկները հնուց ի վեր խորհրդանշել են ազնվականություն և բարություն, գեղեցկություն և մաքրություն:








Շատ ժողովուրդներ են եղնիկներին դարձրել իրենց առասպելների ու հեքիաթների հերոս, իսկ աշխարհի լավագույն մուլտիպլիկատորների շնորհիվ նրանք հայտնվում են նաև մեր սիրելի մուլտֆիլմերում:


Եղնիկները կամ եղջերուները ապրում են գրեթե ամենուր՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Նրանք բնակություն են հաստատել նաև Հայաստանի անտառներում:

Հանդիպում են տարբեր չափերի եղնիկներ ՝ նապաստակի մեծությունից մինչև ձիու չափերի: Եղնիկները բուսակեր են, սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով ու քարաքոսերով: Եվ, ի դեպ, նրանք շատ են սիրում նաև բանան ուտել: Իսկ ձմռանը ստիպված են լինում կերը փնտրել և փորելով հանել ձյան տակից:



Сообщение Վայոց ձորում մորը կորցրած եղնիկը հայտնվել էր ճանապարհին появились сначала на MediaNews.


от admin

-->