>


Երևի դուք էլ եք ճանաչում մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են: Հենց նման մարդկանց շարքին է դասվում սկեսուրս: Որքան էլ որ ջանամ, անեմ, միևնույնն է, ամենավատ կինն եմ:

Նշեմ, որ նա ի սկզբանե դեմ էր, որ ես ու իր որդին ամուսնանանք: Պատճառը պրիմիտիվ է. ուղղակի ես իր ճաշակով չեմ: Նա ինքն է ինձ ասել դրա մասին: Բացի այդ, մայրիկից խլել եմ որդուն, ինչպե՞ս սիրի ինձ:






Երբ ես ու Արեգն ամուսնացանք, սկեսուրս ստիպված եղավ համակերպվել ու որոշեց ինձ «մարդ դարձնել»:





Սկսենք նրանից, որ սկեսուրս ամեն օր մեր տուն էր գալիս, որ տեսնի՝ թե իր որդու համար ինչ եմ պատրաստել: Պարզվեց, Արեգոն պիտի ամեն օր ապուր ուտի, որ գաստրիտը չսրվի: Ու հատակներն էլ պետք ամեն օր մաքրել, որ Արեգոն փոշի չշնչի: Պետք է արդուկել անգամ Արեգոյի գուլպաները, որ սնկային հիվանդություն չառաջանա…

Ես ուղղակի շոկի մեջ էի նման պահանջներից: Բայց, բարեբախտաբար, Արեգը լռեցնում էր մորը ու վստահեցնում, որ ես հիանալի կին եմ, ու իրեն ամեն ինչ դուր է գալիս:

Բայց սկեսուրս չէր հանդարտվում. քանի ամուսինս տանը չէր, նա գալիս ու պահանջում էր, որ եռացնեմ Արեգի հագուստը, փակոցներ պատրաստեմ:




Մի օր էլ սկեսուրիս տանը որոշ գործեր կային, ու ամուսինս աշխատանքից հետո գնացել էր այնտեղ, որ օգնի: Վերջում հրաժարվել էր ընթրել, քանի որ քաղցած չէր, ու սկեսուրս մի բանկայի մեջ բորշչ էր լցրել, որ որդին տանը ուտի: Բանկան այդպես էլ մնացել էր սառնարանի մեջ: Հիշեցի միայն 3 օր անց, լցրեցի կաթսայի մեջ, տաքացրեցի ու… այդ պահին եկավ սիրելի սկեսուրս:

Այս ինչ բույր է, չլինի բորշչ ես պատրաստել:

-Պատրաստել եմ… -ծիծաղելով ասացի ես: Կարծում էի՝ գլխի կընկնի, բայց ոչ:



Դե բա մի աման բեր, փորձեմ, տեսնեմ՝ ինչ է ստացվել:

Սկեսուրս կերավ 3-4 գդալ ու բացականչեց.

Սա ամենասարսափելի ուտելիքն է, որ երբևէ կերել եմ: Մայրիկդ քեզ պատրաստել չի սովորեցրե՞լ… Ահավոր է… աղի, կարմիրը քիչ, յուղը շատ…

Ես արդեն չէի կարողանում կառավարել ինձ ու քիչ էր մնում ծիծաղից ուշաթափվեի…

-Աղջիկ, քեզ ի՞նչ եղավ… լուրջ բան եմ ասում: Հլը արի փորձի… -ու այդ պահին սկեսուրիս աչքն ընկավ դատարկ բանկային:

Նա արագ վերցրեց պայուսակը ու դուրս եկավ: Կարծես թե հիմա կան դրական փոփոխություններ…Երևի լավ դաս եղավ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->