>

Օրերս Հայաստանում կայացած մրցույթի թեման Էներգետիկայի ապագան է: Ֆիզմաթի թիմի անանուն ռոբոտը իր գործը լավ գիտի, շուտով պատրաստ կլինի՝ Գերմանիայում մարդկանց զարմացնելու:




Քոչարյանի զոհերը

Գևորգ Սարգսյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ) — Ռոբոտը շարժվում է սև գծերով, այդ ընթացքում լուծում է կազմակերպիչների կողմից տրված խնդիրը: Տվյալ պարագայում՝ էներգամատակարարումը՝ դեպի մարդկանց տներ:





Էներգիա հասցնող ռոբոտը դեռ փոքր է: Թիմակիցներով նպատակ ունեն այն զարգացնել՝ հետագայում վառելիքային էներգիայից հրաժարվելու, բնությունը չաղտոտելու համար:

Նարեկ Սարգսյան (աշակերտ) — Այս նախագիծը զարգացնելու դեպքում կկարողանանք ստեղծել մեծ մասշտաբների սարքեր, որոնք էլեկտրամատակարարումը կապահովեն մեծ քաղաքներում: Օգտվենք քամու, արևի էներգիայից:


Օլիպիադային այս թիմը 3 անգամ է մասնակցել ու միշտ գրանցել հաջողություններ:



Հարություն Ռոստոմյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ռոբոտաշինության խմբակի մարզիչ) — Հայաստանյան փուլը 6-րդ անգամ է կազմակերպվում: Սկզբնական շրջանում դժվարություններ կային՝ դետալների պակասություններ, չնայած հիմա էլ կա, բայց հիմա ավելի լավ վիճակում ենք գտնվում:

Ֆիզմաթ դպրոցում նախատեսում են ստեղծել ռոբոտաշինության համար նոր լաբորատորիաներ: Աշխատանքներն արդեն սկսվել են, կահավորման գործում դպրոցում սպասում են բարերարների օգնությանը:

Сообщение Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի՝ ազգային փուլում հաղթած ռոբոտը появились сначала на MediaNews.


от admin

-->