>

«Մենք համոզված ենք, որ կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման ու





հետագա սահմանագծման աշխատանքերի անհապաղ մեկնարկը: Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումները բերել կառուցողական դաշտ: Ներկայում այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների գծով», օրերս հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:





Նրա խոսքով, Փաշինյանն ու Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը «վճռական նվիրվածություն են հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի համապարփակ և հետևողական իրականացմանը»:

«Մենք օրակարգ ենք ուղարկել Հայաստան ՝ խաղաղության պայմանագիր: Թող ասի, որ չի ուզում: Թող ասի, որ հրաժարվում է: Պատերազմն ավարտվե՞լ է։ Հայաստան, դու խաղաղությո՞ւն ես ուզում: Կարծես ուզում է: Այդ դեպքում ինչու՞ չպետք է կնքվի խաղաղության պայմանագիր: Ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր, և լուծվի սահմանների սահմանազատման հարցը: Մենք ստեղծել ենք նոր իրողություն, և ոչ միայն ղարաբաղյան գոտում: Ձևավորելով նոր օրակարգ ՝ մի կողմ թողնվեց կարգավիճակի հարցը, և Լեռնային Ղարաբաղ բառն այլևս չի օգտագործվում», ասել է Ալիևը:


Այս հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Մոսկվան և Բաքուն Երևանին են հանձնել որոշ փաստաթղթեր. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» նախագիծ, Պուտինը՝ քարտեզագրական տվյալներ: Այսինքն՝ Բաքուն և Մոսկվան որոշել են Հայաստանի սահմանները և այժմ մտադիր են դրանք պարտադրել Երևանին: Նույնիսկ դատելով Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններից ՝ Մոսկվան և Բաքուն լիարժեք համաձայնության են եկել, այդ թվում ՝ Հայաստանին հարկադրելու մեթոդների վերաբերյալ:



Չնայած Ալիևի խրոխտ հայտարարություններին, թե վերջին 8 ամիսների իրադարձությունները զարգանում են ըստ իր օրակարգի, հստակ զգացվում են ինչպես Ալիևի, այնպես էլ Պուտինի նյարդայնությունը: Էրդողանն, իր հերթին, ըստ ամենայնի հասկացել է, որ Շուշի այցը կարող է իր համար ճակատագրական դառնալ: Շուշին ճակատագրական կդառնա նաև Ալիևի և Պուտինի համար, եթե Հայաստանը հրաժարվի դիտարկել Բաքվի և Մոսկվայի պատրաստած «փաստաթղթերը»: Երեկ հայկական երկնքում խփված անօդաչու սարքը դրա վկայությունն է:

 

 


от admin

-->