>

Գարիկ Սաֆարյանի և Մաշ Իսրայելյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները. քավորը Գևորգ Մարտիրոսյանն է, ազաբը՝ Կարեն Ասլանյանը, հարսնաքույրը՝ Նարե Գևորգյանը

Այսօր դերասան Գարիկ Սաֆարյանի և երգչուհի Մաշ Իսրայելյանի հարսանիքն է: 4 տարի ընկերություն անելուց և հարսանիքը 3 անգամ hետшձգելուց հետո, զույգը որոշել է հարսանիքի համար ընտրել հուլիսի 24-ը:









Զույգը պսակադրության համար ընտրել է Սուրբ Երրորդություն եկեղեցին, բայց ի սկզբանե ցանկացել են պսակադրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որովհետև, ըստ Մաշի, այդ եկեղեցին իրենց համար մեծ նշանակություն ունի:

Ընտրվել է Սուրբ Երրորդությունը, որովհետև երգչուհու հարսանեկան զգեստը ծшնր է, եղանակը՝ շոգ, ուստի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճաններով բարձրանալը բшրդ կլիներ:


Հարսանիքի կնքահոր պարտականությունները ստանձնել է երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, որը զույգի վաղեմի ընկերներից է:

Հարսանիքի ազաբը դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն է, իսկ հարսնաքույրը երգչուհի Նարե Գևորգյանը:

«Գևորգի մարդ տեսակը շատ ենք սիրում, բոլորը գիտեն, թե որքան լավն է: Շատ մտերիմ ենք իր ու կնոջ հետ:



Գարիկն ասաց՝ ընտրենք այնպիսի կնքահայր, ում հետ, իրոք, մտերիմ ենք ու շփումից հաճույք ենք ստանում և նրան ընտրեցինք:

Ինչ վերաբերում է հարսնաքրոջ ընտրությանը, նույնիսկ երբ Գարիկն իմ կյանքում չկար, որոշել էինք, որ Նարեն հարսնաքույրս է լինելու, որովհետև մտերիմ ընկերուհիս է:

Հետո պարզվեց, որ Նարեն ու Գարիկը բարեկամական կապ ունեն: Կարենն էլ Գարիկի շատ լավ ընկերն է, վստահ եմ՝ ամեն ինչ լավ է անցնելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել է Մաշը:

Զույգը նախընտրել է շքեղ հարսանիք կազմակերպել և մեծ խնջույք:

Сообщение Այսօր դերասան Գարիկ Սաֆարյանի և երգչուհի Մաշ Իսրայելյանի հարսանիքն է. քավորը Գևորգ Մարտիրոսյանն է, ազաբը՝ Կարեն Ասլանյանը, հարսնաքույրը՝ Նարե Գևորգյանը. բացառիկ լուսանկարներ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->